Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Հրայր Մկոյանը լքել է «Ալաշկերտ»-ը

317
Կիրակի, 04 օգոստոսի, 2019 թ., 15:45
Հրայր Մկոյանը լքել է «Ալաշկերտ»-ը

«Ալաշկերտ»-ը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը պաշտպան Հրայր Մկոյանի հետ:

Կողմերը ցանկանում էին շարունակել համագործակցությունը, սակայն 32-ամյա ֆուտբոլիստն ընտանեկան պատճառներով ցանկություն հայտնեց վերադառնալ իր հայրենի քաղաքի թիմ՝ «Շիրակ»:

Ընդհանուր առմամբ, Մկոյանը 20 պաշտոնական հանդիպում անցկացրեց մեր թիմի կազմում՝ դառնալով մեկական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ:

Շնորհակալություն ենք հայտնում փորձառու ֆուտբոլիստին՝ նվիրված աշխատանքի համար և հաջողություն մաղթում իրեն հետագա կարիերայում:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ալաշկերտ»-ի ղեկավարությանը, մարզչական շտաբին և ամբողջ անձնակազմին՝ համատեղ աշխատանքի համար: Միասին մենք ունեցանք նշանակալի հաղթանակներ»,- իր հրաժեշտի խոսքում նշել է Մկոյանը: