Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Ռազմիկ Քուրդյանը՝ աշխարհի պատանեկան առաջնության փոխչեմպիոն

407
Շաբաթ, 03 օգոստոսի, 2019 թ., 21:05
Ռազմիկ Քուրդյանը՝ աշխարհի պատանեկան առաջնության փոխչեմպիոն

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը 110 կգ քաշային կարգում ներկայացնող Ռազմիկ Քուրդյանը հռչակվեց փոխչեմպիոն: Եզրափակչում նա 0։1 հաշվով պարտվեց Իրանը ներկայացնող Շահրուխ Միկաելին։

Հիշեցնենք՝ քառորդ եզրափակչում Ռազմիկը 3:0 հաշվով առավելության էր հասել Թոմաս Կռավչիկի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակչում 3:2 հաշվով հաղթել էր Ռումինիան ներկայացնող Դավիդ Գրիգորեանին: Կիսաեզրափակչում նա 3։1 հաշվով առավելության էր հասել վրացի Մատե Գոկաձեի նկատմամբ։