«Պետք ա տարկետումը վերացնել՝ սահմանելով խիստ բացառիկ պայմաններ». Հ. Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ Վիգեն Սարգսյանը բերեց բուհական տարկետումը վերացնելու մասին օրենքը, հանրության մի ստվար զանգված դեմ դուրս եկավ դրան, թե բա գիտությունն ա ոչնչանում: Հետքը մի հոդված ա հրապարակել բանակից ազատված դեսպանների որդիների մասին: Դե իհարկե միայն դեսպանների որդիներ չեն, որ Հայաստանում ազատվել են ծառայությունից, մեծ մասամբ կրթության հիմքով: Ազատվել են նախկին ու ներկա իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ: Դե արի ու գնա ապացուցի, թե ո՞վ ա իրապես կրթությամբ զբաղվել և ով ա թղթով զբաղվել ու ազատվել բանակից: Ու դրա համար ա, որ պետք ա տարկետումը վերացնել և վերջ, սահմանելով խիստ բացառիկ պայմաններ, որոնց ձևականության դեպքում դյուրին կլինի նաև ձևականությունը հայտնաբերելը: Հակառակ դեպքում եկեք թարգենք պաշտոնյաների հետևից ընկնելը, որոնք կրթության հիմքով ազատվել են բանակից, որովհետև ընենց չի, որ, եթե ասենք դեսպանի որդի ա, ուրեմն իրավունք չունի սովորելու կամ չէր կարող սովորող լինել»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
