«Սա աբսուրդ է. աշակերտը դպրոցում 12 տարի սովորում է հայերերն և անբավարար ստանում». ԳԹԿ փոխտնօրեն
![]() ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ այս տարի միասնական քննություններից հետո գնահատման և թեստավորման կենտրոն Հայոց լեզու և գրականություն առարակայից 180 դիմում-բողոք է ստացվել, որոնց մեծ մասը, փոխտնօրենի խոսքով, խնդրանքներ են եղել. «Պարզապես, այս տարի, ինչպես նշեց նաև նախարար Արայիկ Հարությունյանը, անգիր անելու այդ հատվածը Հայոց լեզու և հայ գրականություն առարկայից ինչ-որ տեղ, ինչ-որ չափով դուրս մնաց: Պարզապես փոխվեցին առաջադրանքների պատասխանների տեղերը և անգիրները ինչ-որ տեղ չաշխատեցին, դա էր պատճառը, որ մենք այս տարի այդ առարկայից ունեցանք ավելի շատ անբավարար գնահատականներ՝ քննություն հանձնողների 19.6 տոկոսը»,-ասաց Նասիբյանը՝ հավելելով, որ հայոց լեզու և հայ գրականություն առարկայից առաջին և երկրորդ փուլերը միասին 4540 դիմորդից 1162 դիմորդ անբավարար են ստացել: |

Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով
174Երեկ, 20:36
«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան
249Երեկ, 19:12
«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան
171Երեկ, 18:42
«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
21021.11.2026, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
17821.11.2026, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18618.11.2026, 14:24
