Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Ունիվերսիադա-2019․ Սերգեյ Վարդազարյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ

306
Երեքշաբթի, 09 հուլիսի, 2019 թ., 18:20
Ունիվերսիադա-2019․ Սերգեյ Վարդազարյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ

Իտալիայի Նեապոլ քաղաքում ընթացող 30-րդ ամառային ուսանողական խաղերի՝ Ունիվերսիադայի շրջանակներում Հայաստանը ներկայացնող թաեքվոնդոյիստ Սերգեյ Վարդազարյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։

Մեր մարզիկը 68 կգ քաշայինների պայքարում մեկնարկել է 1/16 եզրափակչից, որտեղ 24։2 հաշվով հաղթել է Արգենտինան ներկայացնող Էսեքուել Վասկեսին։ Տոնելով ևս երկու հաղթանակ՝ Սերգեյը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։