Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Ալաշկերտ»-ը նոր ֆուտբոլիստներ է ձեռք բերել

414
Ուրբաթ, 05 հուլիսի, 2019 թ., 15:30
«Ալաշկերտ»-ը նոր ֆուտբոլիստներ է ձեռք բերել

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Մակեդոնիա»-ի հետ դիմակայությանը նախապատրաստվող Երևանի «Ալաշկերտ»-ը շարունակում է ուժեղացնել կազմը:

Ակումբը պայմանագրեր է ստորագրել 6 նորեկների հետ: Առաջիկա մրցաշրջանում «Ալաշկերտ»-ում կխաղան պաշտպաններ Արամ Շախնազարյանը և Գոռ Պողոսյանը, կիսապաշտպաններ Սարգիս Շահինյանը և Վահագն Հայրապետյանը, հարձակվողներ Միհրան Մանասյանը և Վարդան Պողոսյանը:

25-ամյա Շախնազարյանը հանդես է եկել «Բանանց»-ում, «Արարատ»-ում և «Փյունիկ»-ում, ներկայացրել է Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականները, իսկ նրա նախորդ ակումբը Գյումրիի «Շիրակ»-ն էր:

31-ամյա Գոռ Պողոսյանը հանդես է եկել «Միկա»-ում և «Արարատ»-ում, հանդիսանում է Արցախի հավաքականի ֆուտբոլիստ:

23-ամյա Շահինյանը հանդես է եկել «Միկա»-ում, «Փյունիկ»-ում, «Գանձասար-Կապան»-ում, պորտուգալական «Բրագա»-ի երիտասարդական թիմում, բուլղարական «Մոնտանա»-ում, ներկայացրել է Հայաստանի Մ-17 (4 խաղ, 1 գոլ), Մ-19 (5 խաղ) և Մ-21 (5 խաղ) հավաքականները:

2019-ի փետրվարին, «Ալաշկերտ»-ից հեռանալուց հետո, Շահինյանը հանդես էր գալիս Երևանի «Արարատ»-ում:

22-ամյա Վահագն Հայրապետյանը «Ալաշկերտ» է տեղափոխվել «Փյունիկ»-ից: Հենակետային կիսապաշտպանը ներկայացրել է Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականները: Մ-21 թիմի կազմում նա 9 հանդիպման է մասնակցել:

30-ամյա Միհրան Մանասյանը «Ալաշկերտ»-ի պատմության լավագույն ռմբարկուն է: Նախորդ 1 տարվա ընթացքում փորձառու հարձակվողը հանդես էր գալիս «Գանձասար-Կապան»-ում:

27-ամյա Վարդան Պողոսյանը, կարիերան սկսել է Իսպանիայում, այնուհետև հանդես է եկել Կրասնոդարի «Կուբան»-ի երկրորդ թիմում, մոլդովական «Դաչիա»-ում, մակեդոնական «Ռաբոտնիչկի»-ում, «Փյունիկ»-ում, «Գանձասար-Կապան»-ում և «Բանանց»-ում: