Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Մինսկ-2019․ Հայաստանի հավաքականը 11-րդն է մեդալային հաշվարկում

275
Կիրակի, 30 հունիսի, 2019 թ., 21:05
Մինսկ-2019․ Հայաստանի հավաքականը 11-րդն է մեդալային հաշվարկում

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտվեցին երկրորդ Եվրոպական խաղերը։ Եվրոպական խաղերում հանդես եկան 4000-ից ավելի մարզիկներ՝ 50 երկրներից: Վիճարկվեց մեդալների 200 հավաքածու՝ 15 մարզաձևերում:

Եվրոպական խաղերին Հայաստանը մասնակցեց 37 մարզիկով՝ 9 մարզաձևերում: Հայաստանը ներկայացնող մարզիները նվաճեցին 5 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե մեդալով։ Մեր թիմը մեդալային հաշվարկում զբաղեցրեց 11-րդ տեղը։