Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Մինսկ-2019․ Կարեն Ասլանյանը ձեռնունայն է վերադառնում հայրենիք

311
Շաբաթ, 29 հունիսի, 2019 թ., 20:20
Մինսկ-2019․ Կարեն Ասլանյանը ձեռնունայն է վերադառնում հայրենիք

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի շրջանակներում պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանն սփոփիչ գոտեմարտում 1։2 հաշվով պարտվեց սերբ Մատե Նեմեշին՝ զրկվելով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։

Հիշեցնենք՝ Ասլանյանը պայքարն սկսել էր 1/8 եզրափակչից:

Մեկնարկային գոտեմարտում Ասլանյանը 4:0 հաշվով հաղթել էր բուլղարացի Սվիլեն Կոստադինովին, իսկ 1/4 եզրափակչում 6:1 հաշվով՝ նորվեգացի Հովարդ Յորգենսենին: Կիսաեզրափակչում Ասլանյանը 0։5 հաշվով պարտվեց Շմագի Բոլկվաձեին։