Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Հայ ըմբիշները պատմական արդյունք են գրանցել

281
Շաբաթ, 29 հունիսի, 2019 թ., 12:45
Հայ ըմբիշները պատմական արդյունք են գրանցել

Հայ ազատ ոճային ըմբիշներն այս տարի պատմական արդյունք են գրանցել։ Հայկական ազատ ոճի ըմբշմարատի պատմության մեջ առաջին անգամ մեկ տարում հայ ըմբիշները դարձել են բոլոր տարիքային Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիրներ՝ դպրոցական, պատանեկան, երիտասարդական և մեծահասակների տարիքային խմբերում։

Դպրոցականների՝ մինչև 15 տարեկանների պայքարում Եվրոպայի չեմպիոն է հռչակվել Արեն Իսրայելյանը, պատանիների պայքարում՝ մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն է հռչակվել Լյովա Գևորգյանը, Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն է դարձել Վազգեն Թևանյանը, իսկ մեծահասակների պայքարում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Արսեն Հարությունյանը։