Կայացել է ՀՖՖ տարեկան ժողովը․ հայտնի են որոշումները
![]() Հունիսի 26-ին ՀՖՖ գրասենյակում տեղի է ունեցել ՀՖՖ 18-րդ տարեկան ժողովը: Ժողովում նախորդ տարվա գործունեության հաշվետվությամբ հանդես է եկել ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Նախորդ ֆինանսական տարվա հաշվապահական հաշվեկշիռը և ֆինանսական հաշվետվությունը ՀՖՖ ժողովի պատվիրակների հաստամանը ներկայացրել է ՀՖՖ առաջին փոխնախագահ և գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Այնուհետև հրապարակվել է անկախ աուդիտորական ընկերության զեկույցը, որից հետո Ժողովի պատվիրակները հաստատել են ֆինանսական հաջորդ տարվա բյուջեն: ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ, գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը ներկայացրել է 2019-2025 թթ. ՀՖՖ ռազմավարությունը, որից հետո ժողովի պատվիրակները միաձայն քվեարկել են ՀՖՖ ռազմավարության, ՀՖՖ կառուցվածքի, անկախ աուդիտորի նշանակման հաստատման օգտին: ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը պատվոգիր և ՀՖՖ ոսկե հուշամեդալ է հանձնել «Արարատ-73» ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանին՝ ծննդյան 70-ամյակի և հայկական ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար: Հայկական ֆուտբոլում մատուցած երկարամյա ծառայությունների համար պատվոգրով և ՀՖՖ ոսկե հուշամեդալով է պարգևատրվել Ռոբերտ Դալլաքյանը: Օրակարգի վերջին երեք հարցերի քննարկման արդյունքում ձևավորվել են անկախ կոմիտեների՝ աուդիտի և համապատասխանության կոմիտե, իրավական մարմինների (Կարգապահական և էթիկայի կոմիտե, Բողոքարկման կոմիտե, Վեճերի Լուծման պալատ) կազմերը, ինչպես նաև չեղյալ է համարվել «Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա» ՓԲԸ հիմնադրելու մասին որոշումը: Պատվիրակները կողմ են քվերակել «ՖԱ Տորպեդո» ՍՊԸ-ի, «ՖԱ Վան» ՀԿ-ի, «Դիլիջան ՖԱ» ՓԲԸ-ի, «ՖԱ Վեստ Արմենիա» ՀԿ-ի, «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ՀԿ-ի, «Դովեղ ՖԱ» ՀԿ-ի, «Նիկարմ ՖԱ» ՍՊԸ-ի, «ՖԱ Անի» ՀԿ-ի, «ՖԱ Արագած» ՀԿ-ի և «Յունիոր Սևան ՖԱ» ՍՊԸ-ի՝ ՀՖՖ-ին անդամակցությանը: ![]() ![]() |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18


