Էլինա Դանիելյանը կխաղա Վալենտինա Գունինայի հետ
![]() Շարունակվում է «Women Speed Chess Championship» մրցաշարը, որին մասնակցում էին 8 շախմատիստուհիներ: Մրցաշարի 7 մասնակիցները, համաձայն իրենց բարձր գործակցի, ընտրվել են կազմակերպիչների կողմից, իսկ մեկ տեղի համար անցկացվեց որակավորման մրցաշար, որի հաղթող դարձավ Էլինա Դանիելյանը: Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում պայքարից: Մրցախաղերն անցկացվում են հետևյալ ձևաչափով՝ մասնակիցները 90 րոպե խաղում են 5 րոպե+1 վայրկյան ժամակարգով, այնուհետև 60 րոպե՝ 3 րոպե+1 վայրկյան ժամակարգով և վերջում 30 րոպե մասնակիցները խաղում են 1+1 ժամակարգով: 1/4 եզրափակչում Դանիելյանը հաղթանակ էր տոնել մրցաշարի բացարձակ ֆավորիտ, արագ շախմատի աշխարհի չեմպիոն և կանանց աշխարհի փոխչեմպիոն Եկատերինա Լագնոյի նկատմամբ: Օրեր առաջ կիսաեզրափակչում Դանիելյանը հաղթեց Հնդկաստանի ներկայացուցիչ Հարիկա Դրոնավալիին: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
