Այսօր թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է
![]() 1987-ի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր համաժողովն ընդունել է հռչակագիր, ըստ որի՝ որոշվել է հունիսի 26-ը նշել որպես թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր՝ ի նշան վճռականության՝ հզորացնելու գործողությունները և համագործակցությունը թմրամոլությունից զերծ միջազգային հասարակություն ստեղծելու համար։ Այս հռչակագրով առաջարկվում են հետագա միջոցառումները, որոնք հիմնված են ՄԱԿ-ի գլխավոր համաժողովի կողմից թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով ընդունված կոնվենցիաների վրա: 2019-ի հունիսի 26-ի օրվա խորհուրդն է՝ Այս տարվա կարգախոսն ընդգծում է, որ արդարադատությունը և առողջությունը մեդալի երկու կողմերն են, երբ խոսքը գնում է թմրամիջոցներով պայմանավորված խնդիրների լուծմանը։ Իսկ հիմնախնդրի արդյունավետ լուծումը պահանջում է, որ քրեական արդարադատության, առողջապահության և սոցիալական ծառայությունների իրավասու մարմիններն աշխատեն ձեռք ձեռքի տված՝ համաձայն թմրամիջոցների նկատմամբ վերահսկողության միջազգային կոնվենցիաների՝ հաշվի առնելով մարդու իրավունքների պարտավորությունները և կայուն զարգացման ոլորտը։ Միջազգային այս օրն առիթ է հասարակության լայն շրջանակներին իրազեկելու մտահոգություն առաջացնող գլոբալ խնդիրը՝ միաժամանակ ներկայացնելով այս ոլորտում ձեռքբերումները: 1993-ին Հայաստանն անդամակցելով ՄԱԿ-ին՝ վավերացրել է թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով ՄԱԿ-ի գլխավոր համաժողովի կողմից ընդունված կոնվենցիաները: Հայաստանի Հանրապետության նախագահի 2014-ի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը հաստատելու մասին» թիվ 226-Ն կարգադրությամբ մատնանշվել են թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարական ուղղությունները: Միջոցառումներում ընդգրկված են գրեթե բոլոր գերատեսչությունները, այդ թվում, ՀՀ առողջապահության նախարարությունը, որի շնորհիվ հանրապետության ողջ տարածքում ուժեղացված է նարկոլոգիական ծառայությունը, և ՀՀ քաղաքացիներին տրամադրվում են անվճար նարկոլոգիական բժշկական օգնություն և ծառայություններ։ Աշխարհում թմրամիջոցներ չարաշահողների թիվը, ըստ 2017-ի հունիսի 22-ի թմրամիջոցների ազգային զեկույցի, կազմում է շուրջ 1/4 միլիարդ մարդ, նրանցից 29,5 միլիոնն ունի թմրամիջոցների գործածումից առաջացած հոգեկան և վարքային խանգարումներ։ Հայաստանի Հանրապետությունում 2019-ի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված թմրամոլների թիվը կազմում է 6951, նախորդ տարվա 6544-ի համեմատությամբ (6% աճ), որոնցից 116-ը կանայք, ափիոնային թմրամոլները՝ 2552, որոնցից կանայք՝ 42, կանաբինոիդային թմրամոլները՝ 4394, որոնցից կանայք՝ 74, 5-ը՝ կոկաինային թմրամոլներ։ Հաշվառվածներից 64%-ը՝ 28-49 տարեկան են, 19,5%-ը՝ 50 64 տարեկան, 18%-ը՝ 19-27 տարեկան, 65 և բարձր տարիքի 68 անձ, 18 տարեկան՝ 11 անձ, մինչև 16-17 տարեկան՝ 5 անձ: Տարածվածությամբ 1-ին տեղում Երևանն է՝ 3645 կամ 52%, 2-րդը Արմավիրի մարզն է՝ 805 կամ 12% և 3-րդը Կոտայքի մարզն է՝ 685 կամ 10%: |

«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
8918:06
«Էլեկտրոնային սիգարետներն անվնաս չեն»․ ԱՆ
19412.10.2026, 17:24
«Ներկայում ՀՀ-ում ժանտախտի օջախները գտնվում են ցածր ակտիվության վիճակում»․ Ծաղիկ Վարդանյան (լուսանկար)
14709.10.2026, 11:12
Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
20805.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
20805.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
15203.10.2026, 12:18

