«Ուկրաինայի նախագահին պետք է ընտրեն ուկրաինացիները, ոչ թե Թրամփը»․ Լուկաշենկո
![]() Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն փոխելու անհրաժեշտության վերաբերյալ, հայտնում է БЕЛТА-ն։ «Ուզո՞ւմ եք պատասխան ստանալ: Եթե հարցի էության մասին է խոսքը, ապա իմ համոզմունքն այսպիսին է՝ դա Թրամփի որոշելու հարցը չէ։ Թե ով կլինի Ուկրաինայի նախագահը, կորոշի Ուկրաինայի ժողովուրդը»,- ասել է Լուկաշենկոն։ Նա նշել է, որ Զելենսկին ժամանակին խոստացել էր Ուկրաինայի նախագահի պաշտոնում մնալ միայն մեկ ժամկետ։ «Խոստումները պետք է կատարել։ Պետք է գնալ ընտրությունների։ Այս հարցում Թրամփը ճիշտ է․ խոստացել ես՝ պետք է կատարես խոստումներդ։ Բայց պետք չէ թելադրել։ Թրամփը չպետք է թելադրի, թե ինչպես պետք է գործի Ուկրաինան»,- ասել է Բելառուսի նախագահը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհրաժեշտ էր համարել Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացումը։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
