Հայաստանի դատապարտյալների շախմատի հավաքականը՝ աշխարհի առցանց առաջնության արծաթե մեդալակիր
![]() Հոկտեմբերի 13-15-ը կայացած ազատազրկված անձանց շախմատի աշխարհի առցանց առաջնությունում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երկրորդ պատվավոր հորիզոնականը։ Այդ մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Առաջնությանը մասնակցել է 56 երկրի 140 թիմ։ Հաղթող է ճանաչվել Մեքսիկայի հավաքականը։ «Հայաստանի հավաքականի հաջողությունը Քրեակատարողական ծառայության և Հայաստանի շախմատի ակադեմիայի սերտ համագործակցության արդյունքն է, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է շախմատի դերն ազատազրկված անձանց զարգացման և վերասոցիալականացման գործում»,- նշում են ՔԿԾ-ից։ Հայաստանի հավաքականի կազմում հանդես են եկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներ Ռոբերտ Սարգսյանն ու Մարատ Սարգսյանը, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներ Արթուր Մկրտչյանն ու Անդրանիկ Ասրյանը, ինչպես նաև «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արեն Չատինյանը։ Նրանց հետ աշխատել և առաջնությանը պատրաստել էր Շախմատի ակադեմիայի մարզիչ Վահե Պողոսյանը։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
10220:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
10716:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
15612:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
138Երեկ, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
16306.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
14506.11.2026, 14:12
