«Բնությունն ու կենսաբազմազանությունը սահմաններ չեն ճանաչում. կենդանիները մի երկրից մյուսն անցնելիս չեն դիմում վիզայի համար». Նիկոլ Փաշինյան
![]() Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացվող «Քաղաքական հրամայական. բնության պահպանությունը՝ հանուն խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման» թեմայով կլոր սեղան-քննարկմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: «COP ձևաչափի ամենակարևոր շեշտադրումն այն, է, որ բնության ու կենսաբազմազանության հարցերում հնարավոր չէ հաջողություն գրանցել առանձին վերցրած երկրում: Եթե չեմ սխալվում, ԻԻՀ նախագահն իր այսօրվա ելույթում ասաց, որ բնությունն ու կենսաբազմազանությունը սահմաններ չեն ճանաչում: Կենդանիները մի երկրից մյուս երկիր անցնելու համար չեն դիմում վիզայի կամ այլ փաստաթղթերի համար և, հետևաբար, առանձին վերցրած երկրում շրջակա միջավայրի պահպանության, պաշտպանության, կենսաբազմազանության առումով հաջողություն գրանցել հնարավոր չէ: Հակամարտությունները ոչ միայն վնասներ են բերում, այլև շատ դեպքերում բացառում են երկրների համագործակցությունը կենսաբազմազանության տրամաբանության մեջ ու սրանով վնասներն է՛լ ավելի են ընդգծվում: Իհարկե, խաղաղությունը, կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, թե՛ անդրսահմանային իմաստներով»,- ասել է Փաշինյանը: |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
