Անտոնիո Կոշտային քննադատել են ԵՄ գագաթնաժողովը տապալելու համար
![]() Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան քննադատության է ենթարկվել ԵՄ գագաթնաժողովի ընթացքի համար, որտեղ առաջնորդները չեն կարողացել առաջընթաց գրանցել էներգիայի գների և հաջորդ յոթ տարվա բյուջեի հարցում, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով դիվանագետներին և ԵՄ պաշտոնյաներին: Էներգետիկ քաղաքականության վերաբերյալ բանակցությունները տևել են 14 ժամ և շարունակվել են կեսգիշերից հետո: Կոստան ստիպված է եղել չեղարկել նախատեսված մամուլի ասուլիսը և հետաձգել հետագա քննարկումները մինչև երեկո՝ ETS2 արտանետումների առևտրի համակարգի երկրորդ փուլի շուրջ անհամաձայնությունների պատճառով, որը, ինչպես սպասվում է, ածխածնի գնագոյացումը կտարածի ջեռուցման և տրանսպորտի վրա՝ սկսած 2028 թվականից, հաղորդում է հրատարակությունը: Politico-ն նշում է, որ Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Պորտուգալիան, Սկանդինավյան երկրները և Նիդերլանդները դեմ են եղել արդեն համաձայնեցված կանոնների վերանայմանը: Մյուս կողմից, Իտալիան, Հունգարիան, Չեխիան, Սլովակիան և Լեհաստանը փորձել են հետաձգել ETS2-ի ներդրումը՝ էներգիայի գների աճի վերաբերյալ մտահոգությունների պատճառով: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
