«Թրամփը նոր աշխարհակարգում գերադասում է Պուտինի և Սին Ծին Պինի հետ համաձայնությունը»․ Գարիկ Քեռյան
![]() Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին օրերի իրադարձությունները վկայում են, որ «դիզելային գործարքից» հետո ԱՄՆ ներկա վարչակարգը մարտականորեն տրամադրված եվրոպական հակառակորդներ ունի: Ակնհայտ է, որ պատերազմի դադարեցումը խիստ անհրաժեշտ է ԱՄՆ Հանրապետական կուսակցությանը Կոնգրեսի նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններում, որը պետք է մատուցվի որպես Թրամփի խաղաղասիրական քաղաքականության հերթական հաղթանակ: Լոնդոնում միապետը և վարչապետը Զելենսկուն կրկին հրահանգ տվեցին շարունակել պատերազմը և չնդունել ռուս-ամերիկյան կոմպրոմիսը: Այս անգամ առավել ակտիվ Կիևին ոգևորում են նաև Բեռլինը և Վարշավան: Մակրոնն ու Մելոնին որոշակիորեն իջեցրել են ակտիվության մակարդակը: Ստացվում է, որ մի կողմից ամերիկյան ընտրությունները վերածվել են դիվանագիտական պայքարի առարկայի, մյուս կողմից Զելենսկու վարչակարգի պահպանման շուրջ ձևավորվել է հակաթրամփյան համաձայնություն, որի նպատակը հանրապետականների պարտությունն է և Թրամփի իմպիչմենտը: Այս իրողությունն ունի նաև միջազգային կարգը փոխելու միտում, որովհետև պարտվելով նոյեմբերյան ընտրություններում Թրամփը հաստատ հետագայում դժվար, թե ների իրեն վնաս տվողներին: Պետք է հիշենք, որ ԱՄՆ նախագահը պետական կառավարման համակարգում ունի հսկայական լայնամաշտաբ լիազորություններ ֆինանսական, ռազմական և արտաքին քաղաքական ոլորտներում: Իսկ նրա կառավարման ավարտին դեռ երկու տարի կա: Ի դեպ փորձագիտական վերլուծական կենտրոններում դեռ սպառիչ պատասխան չեն կարողանում տալ եվրոպական դաշնակիցների հետ հարաբերությունների վատացման այս իրողությանը: Հատկապես անսպասելի էին Վաշինգթոն-Լոնդոն տարաձայնությունները ուկրաինական պատերազմի հարցում, որովհետև անգլո-սաքսական բևեռը Չերչիլի ֆուլտոնյան ճառից հետո գրեթե միշտ, շատ քիչ բացառություններով, միասնական է եղել հաշխարհային տիրապետության համար պայքարում: Գուցե և սա թատրոն է, հնարավոր է, որ լինեն ստվերային պայմանավորվածություններ Ռուսաստանի դեմ հյուծիչ պատերազմը երկարաձգելու առումով: Կանխատեսելի է նաև, որ Թրամփը նոր՝ Եռակենտրոն աշխարհակարգում գերադասում է Պուտինի և Սին Ծին Պինի հետ համաձայնությունը, քան, թե Եվրոպական դաշնակիցների հետ միասնությունը, որոնց նա հաճախ համարում է ԱՄՆ ուսերին ընկած ծանր բեռ»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
