Թրամփը բացառել է Իրանի դեմ միջուկային հարված հասցնելու հնարավորությունը
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ միջուկային զենք չի կիրառի։ «Խոսքն ամենևին էլ միջուկային ռումբի մասին չէ։ Պարզապես շատ հզոր ռումբի մասին է։ Այն փոքր միջուկային ռումբի նման է, բայց միջուկային չէ։ Ես միջուկային զենք չէի կիրառի։ Մենք դրա կարիքը չունենք», — ասել է Թրամփը Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե Իրանի դեմ հնարավոր ինչ նոր հարվածի մասին էին վերջին շաբաթներին գրում ամերիկյան լրատվամիջոցները։ Նա կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն «աշխարհի ամենահզոր միջուկային տերությունն է»։ ԱՄՆ նախագահը նաև բացառել է ամերիկյան զորքերի՝ Իրան մտցնելու հնարավորությունը՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին։ Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն մշակել է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին և միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու ծրագրեր՝ օգտագործելով իր զինանոցում առկա ամենահզոր ոչ միջուկային ավիառումբը։ Պաշտոնյաների տվյալներով՝ ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի դեմ GBU-43/B (Massive Ordnance Air Blast Bomb՝ MOAB) ավիառումբի կիրառման հնարավորությունը, եթե նախագահ Դոնալդ Թրամփը հրաման տա վերսկսել ռազմական գործողությունները միջանկյալ ընտրություններից առաջ կամ հետո։
|

«Փաշինյանին հետաքրքիր է բացառապես մարդկանց ազատությունից զրկելը»․ Մանե Թանդիլյան․
8603:06
«Ժողովուրդը որոշել է սթափեցնել իրականությունից կտրված իշխանական վերնախավին»․ Անի Սամսոնյան
8002:06
«Նազարյան Գեղամի՝ «խցանումների խնդրի» լուծման տարբերակը տիպիկ «ՔՊ-ական» է»․ Կարեն Հեքիմյան
14100:30
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին (տեսանյութ)
10700:00
«ՀՀ քաղաքացիներն են որոշելու՝ այս կամ այն տեքստը դառնո՞ւմ է սահմանադրություն, թե՞ ոչ»․ Դանիել Իոաննիսյան
116Երեկ, 23:42
«Ավարտվեց «Ուժեղ Հայաստան»-ի գլխամասային գրասենյակի խուզարկությունը»․ Էդուարդ Հովհաննիսյան
123Երեկ, 23:36
