Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2026 թ.

«Հայաստանին ոչ թե ենթականեր փնտրող «եղբայր», այլ առաջադեմ աշխարհին միանալու կամք է պետք». Արամ Սարգսյան

77
Այսօր, 18:30
«Հայաստանին ոչ թե ենթականեր փնտրող «եղբայր», այլ առաջադեմ աշխարհին միանալու կամք է պետք». Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նխագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանին ոչ թե ենթականեր փնտրող «եղբայր», այլ առաջադեմ աշխարհին միանալու ԿԱՄՔ է պետք
Մինչև 2022 թվականի Ջերմուկի դեպքերը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն իրենց բնույթով եղբայրական էին, իսկ փաստաթղթերով՝ ռազմավարական։
2022 թվականից հետո ՀՀ-ն ստիպված էր իր սահմանների անվտանգությունն ապահովելու համար հրավիրել ԵՄ դիտորդներին, Հնդկաստանից և Ֆրանսիայից սպառազինություն գնել, ԱՄՆ-ի հովանու ներքո ստորագրել TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը և ընդունել, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն այլևս նույնը լինել չեն կարող։
ՌԴ իշխանությունները, նման պայմաններում, չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի՝ ՀՀ-ի շահերին հակասող ութ կետերի չկատարմանը և նույնիսկ 2023 թվականին արցախահայության բռնի տեղահանությունից հետո, ՀՀ-ից պահանջում էին կատարել իններորդ կետը և իր վերահսկողությամբ միջանցք տրամադրել։ Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառում ՀՀ արտադրանքի նկատմամբ, կոշտ միջամտում Հայաստանի ընտրություններին և սպառնում Հայաստանին՝ Ուկրաինայի ճակատագրով։
2012 թվականից սկսած՝ ՌԴ-ի շահերը չեն համընկնում ՀՀ-ի շահերին, և Ռուսաստանը Հայաստանի հետ խոսում է պարտադրանքի լեզվով։ Դրա վառ ապացույցը երրորդ նախագահի՝ մեկ գիշերվա ընթացքում փոխված որոշումն էր՝ հրաժարվել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից և Հայաստանը տանել դեպի ԵԱՏՄ անդամակցություն։
Այսօր էլ ՌԴ-ի շահերը չեն համընկնում ՀՀ-ի շահերին, այդ թվում՝ խաղաղության հարցում։ Խոսքը, մասնավորապես, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի սահմանների ճանաչման մասին է։ Ռուսաստանը չի կարող ընդունել այդ սկզբունքը՝ առանց հակադրվելու իր իսկ քաղաքականությանը, քանի որ դա կնշանակի ճանաչել նաև Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությունը։
Մեր շահերը չեն համընկնում ո՛չ TRIPP-ի, ո՛չ անվտանգության, ո՛չ էլ տնտեսության ոլորտներում։ Անվտանգության առումով խոսքը ՀԱՊԿ-ից դուրս երկրներից սպառազինություն գնելու և Հայաստանում ԵՄ դիտորդների ներկայության մասին է, իսկ տնտեսական առումով՝ ամերիկյան մասնակցությամբ նոր ատոմային էներգետիկայի զարգացման և թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին։
Հետևաբար Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները լավագույն դեպքում կարող են լինել գործընկերային։ Հակադիր շահերի, երբեմն նույնիսկ թշնամանքին մոտեցող քաղաքականության պայմաններում դրանք եղբայրական լինել չեն կարող։ Առավել ևս, որ Ռուսաստանին ենթականեր են պետք, ոչ թե եղբայրներ։
Համոզված եմ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը պահպանելու, զարգացնելու և հզորացնելու միակ ճանապարհը ԵՄ ընտանիքի և առաջադեմ աշխարհի մաս դառնալն է։ Հայաստանը պետք է հետևողականորեն շարժվի այդ ուղղությամբ՝ հաղթահարելով անցյալի կապերն ու վախերը և թող Աստված օրհնի Հայաստանը»:

Աղբյուրը`   Արամ Սարգսյան