««Գազպրոմը» և NIGC-ն քննարկում են դեպի Իրան գազատարի երթուղու հարցը»․ Սաիդ Թավաքոլի
![]() Իրանի գազային ընկերությունը (NIGC) և «Գազպրոմը» քննարկում են ռուսական գազի մատակարարման խողովակաշարի երթուղու հարցը և գնի ձևավորման մեխանիզմները։ Այս մասին լրագրողներին հայտնել է Իրանի նավթի փոխնախարար, NIGC-ի ղեկավար Սաիդ Թավաքոլին։ Նա նշել է, որ 2024 թվականին «Գազպրոմի» և NIGC-ի միջև Իրան ռուսական գազի մատակարարումների կազմակերպման հնարավորությունների ուսումնասիրման վերաբերյալ ռազմավարական հուշագրի ստորագրումից հետո ընկերությունները սկսել են տեխնիկական և մասնագիտական բանակցությունները։ «Հուշագրի տարբեր բաժիններին վերաբերող բոլոր պայմանավորվածություններն իրականացվել են։ Մնում են միայն [գազատարի] երթուղու որոշման, ինչպես նաև [ռուսական գազի] գնման և վաճառքի գնի ձևավորման հարցերը։ Հուսով ենք՝ այս երկու-երեք հարցերի կարգավորումից հետո ամեն ինչ կլուծվի»,- հավելել է նա։ Ընկերության ղեկավարը նշել է, որ Իրանը, ունենալով աշխարհագրական եզակի դիրք, կարող է կապող օղակ դառնալ Հարավային Կովկասի և Պարսից ծոցի երկրների միջև։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
