«Նիկոլական ադրբեջանապաշտությունը նոր բարձունքներ է գրավում»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
68
Այսօր, 15:24
«Ադեկվատ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դե ինչ, արդեն երկու շաբաթ է, ինչ Նիկոլն ու իր սազանդարները ձեռնամուխ են եղել համոզել մեզ՝ հայերիս, որ հայ կնոջը հաշմանդամ սարքած, անչափահաս հայ երեխաներին ֆիզիկական ու հոգեբանական բռնության ենթարկած ադրբեջանցին - դիվերսանտ չէ - մոլորվել է - ուղղակի հոգնած ու սոված է եղել - փոխանակման ենթակա չէ: Նշված բոլոր կետերը գրեթե բառացի մեջբերումներ են Նիկոլի ու յուր ամենաբարձրաստիճան մի շարք ուսապարկերի կողմից արված վերջին մի քանի օրերի ընթացքում: Զուգահեռ, Նիկոլի պատկան մարմինները փորձում են համոզել մեզ, որ - Բանակը՝ իր 100500 բունկեռներով, հնդակական, չինական, ֆրանսիական նոր սպառազինությունով ու նիկոլական ոգով տոգորված, հզոր է առավել քան երբևէ և հուսալի հսկում է սահմանները, - ԱԱԾ-ն էլ է հուսալի հսկում, իրենք շատ ուժեղ են ու օդում ճանճին կարան բռնեն, մանավանդ, եթե ճանաճը լինի ընդդիմադիր հայացքների տեր է, իսկ այն փաստը, որ ադրբեջանցի չեն կարողանում բռնել, դա ուղղակի վրիպակ է, իսկ հակառակում համոզելուն ուղղված ցանկացած խոսք արատավորում է ԱԱԾ-ի պատիվն ու արժանապատվությունը: - Ոստիկանությունն էլ է ամեն ինչ շատ ճիշտ ու ըստ պրոտոկոլի արել, դաժե առաջին ժամանած ոստիկանը, որը դեպքի վայր է ժամանել դեպքից 10 րոպե հետո, բանուգործը թողած՝ հանգստի ժամն անտեսելով է ժամանել, իսկ մնացածն էլ ավելի ուշ, բայց դա օքեյ է ու ամեն դեպքում պետք էր սպասել ոստիկանությանը: Այս ամենին զուգահեռ առանձին տեղեկատվական արշավ են տանում նիկոլական ֆեյքերն ու նիկոլապաշտ պառավները, որոնց թեզերը խտացված տեսքով հետևյալն են. - բա հո պատերազմ չենք սկսելու, - էդ ում երեխեքի հաշվին եք ուզում Ադրբեջանի հետ հակադրվել, - տուժող կինն ինքն է մեղավոր, իրեն ոչ ադեկվատ է պահել այդ հալալ տղու հանդեպ, - նախկիններն են մեղավոր, - խեղճ նիկոլն ինչ անի: Նման տեմպերով հեռու չէ այն օրը, երբ նույն Նիկոլն ու իր ուսապարկերը, նույն պատկան մարմինների ներգրավմամբ և նույն ֆեյքա-պառավական վայնասունի ներքո փորձելու են պարտադրել Հայաստանի հայ բնակչությանը կրել հատուկ համազգեստ, որի վրա ասենք՝ սրտի մոտ պարտադիր դեղին խաչ կլինի, կոմպակտ բնակվել գետտոներում և անցնել ուղղիչ-դաստիարակչական կուրսեր նորակառույց հենակենտ... թու, էս ինչ եմ ասում... ռեկրեացիոն բացօդյա ճամբարներում: Իրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն, քանի դեռ իրենք «Իրական Հայաստան» կոչվող, բայց փաստացի «Արևմտյան Ադրբեջան» դարձած գոյացության օկուպացիոն ադմինիստրացիան են»: