Մինսկ-2019. Հովհաննես Բաչկովը մեկնարկեց հաղթանկով
275
Երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ., 17:10
![]() Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի շրջանակներում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը մեկնարկեց հաղթանակով։ Բաչկովը պայքարն սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ մենամարտեց իռլանդացի Ջեյմս Մակգիվերնի հետ և 5:0 հաշվով հաղթանակ տոնեց: 64 կգ քաշային կարգի 1/4 եզրափակիչի մենամարտերը կայանալու են հունիսի 26-ին: Հունիսի 25-ին ռինգ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչներից Կարեն Տոնականյանը (60 կգ) հաղթել է 1/8 եզրափակիչում: Այսօր պայքարի դուրս կգան նաև Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ): |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
