«Հաղթանակս նվիրում եմ մեր զինվորներին ու աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդին»․ Տիգրան Կիրակոսյան
![]() Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի շրջանակներում Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային սամբիստ Տիգրան Կիրակոսյանը նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակչում հայ սամբիստը 4։0 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ագհասիֆ Սամադովին։ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Տիգրանը կիսվեց հաղթանակից իր տպավորություններով․ «Հպարտության մեծ զգացում ունեմ։ Այդ հաղթանակը ոչ միայն իմն է, այլ նաև ամբողջ հայ ազգինս։ Մեծ ակնկալիքներ ունեի Եվրոպական խաղերից, որոնք արդարացան։ Հաղթանակս նվիրում եմ մեր զինվորներին ու աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդին»։ 2018-ին տեղի ունեցած սամբոյի աշխարհի առաջնության եզրափակչում Տիգրանը պարտվել էր Ռուսաստանը ներկայացնող Անդրեյ Կուբարկովին, ում Եվրոպական խաղերի կիսաեզրափակչում հաղթել էր։ Հարցին, արդյոք այդ հաղթանակը հոգեբանորեն օգնեց իրեն, Տիգրանը պատասխանեց․ «Ռուս մարզիկից կրած նախորդ պարտությունս էլ ավելի ուժեղացրեց հաջորդ գոտեմարտերում նրան գետնելու ցանկությունը»։ Ամփոփելով զրույցը՝ Տիգրանը նշեց․ «Վնասվածք ունեմ, հիմա ապաքինվում եմ։ Կշարունակեմ մարզումներս, որպեսզի նոյեմբեր ամսին մասնակցեմ աշխարհի առաջնությանը»։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
