Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Մինսկ-2019․ այսօր հանդես կգա Հայաստանի 8 ներկայացուցիչ

219
Երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ., 11:55
Մինսկ-2019․ այսօր հանդես կգա Հայաստանի 8 ներկայացուցիչ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են 2-րդ Եվրոպական խաղերը։ Մրցումային հինգերորդ օրը հանդես կգա Հայաստանի 8 ներկայացուցիչ։

Բռնցքամարտիկներից այսօր կմեկնարկեն Կարեն Տոնականյանը (60 կգ), ով 1/8 եզրափակչում կհանդիպի իսպանացի Քրիստիան Վասկեսի հետ։ Այսօր ռինգ դուրս կգա նաև Եվրոպայի գործող չեմպիոն Հովհաննես Բաչկովը (64 կգ), ով 1/4 եզրափակչի ուղեգրի համար կմենամարտի իռլանդացի Ջեյմս Գիվերնի հետ, Գոռ Ներսեսյանի (81 կգ) մրցակիցը 1/8 եզրափակչում կլինի մոլդովացի Անդրեյ Չիրիաչովը: Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) այսօր 1/4 եզրափակչում կպայքարի մոլդովացի Կոսմին Պետրե Գիրլեանուի հետ։

Ազատ ոճի մեր ըմբիշներից Գարիկ Բարսեղյանը (57 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կգոտեմարտի ռումինացի Անդրեյ Դուկովի հետ, այսօրվա մեր 2-րդ ներկայացուցիչ Անդրանիկ Գալստյանը (125 կգ) 1/8 եզրափակչում կփորձի հաղթահարել ավստրիացի Յոհանես Լուդեշչերի արգելքը:

Հայ թիավարներից այսօր կանոեներով 1000 մ մրցատարծությունում հանդես կգան Արա Վիրաբյանը ու Դավիթ Մարաբյանը: