Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Մինսկ-2019. Լիլիթ Պողոսյանը մեկնարկեց պարտությամբ

309
Երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ., 23:50
Մինսկ-2019. Լիլիթ Պողոսյանը մեկնարկեց պարտությամբ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են երկրորդ Եվրոպական խաղերը: Մրցումային չորրորդ օրը պայքարի է դուրս եկել բադմինտոնի մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիլիթ Պողոսյանը: Մեր մարզուհին ընդգրկված է A խմբում:

Առաջին խաղում Պողոսյանը պարտվեց Իսրայելի ներկայացուցիչ Կեսենիա Պոլիկարպովային՝ 0։2 (8։21, 6։21)։ Հունիսի 25-ին Լիլիթ Պողոսյանը մրցելու է Մոլդովայի ներկայացուցիչ Վլադա Ջինջայի հետ: