Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Դիմորդները քննություն են հանձնում «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներից

430
Ուրբաթ, 21 հունիսի, 2019 թ., 10:05
Դիմորդները քննություն են հանձնում «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներից

Այսօր՝ հունիսի 21-ին տեղի են ունենում միասնական քննություններ «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներից։ Քննական կենտրոններում դիմորդներին կտրվեն քիմիական տարրերի պարբերական աղյուսակներ (Մենդելեևի պարբերական աղյուսակի գունավոր տպագրեր)։ Հիշեցնում ենք, որ թեստ֊գրքույկը նաև սևագրելու համար է, թեստ-գրքույկի ցանկացած ազատ մասում դիմորդները կարող են կատարել ցանկացած նշում և գրառում։ Գնահատվում է միայն ձևաթուղթը։ Թեստ-գրքույկում կատարված նշումները չեն գնահատվում, հայտնում է ԳԹԿ-ն: