Հորդորակ` «ե»-ի արտասանության մասին
![]() Կանոնը սահմանում է. ե-ն բառասկզբում արտասանվում է յէ, բառամիջում և բառավերջում՝ է։ Օրինակ՝ յէրգ, յէրկու, նէրէլ, բէրէլ, Նարինէ, րոպէ։ Բաղադրյալ բառերում բառարմատի սկզբի յէ-ն (ե-ն) բաղաձայնից հետո արտասանվում է է, օրինակ՝ համէրգ, բազմէրանգ, առէրես, անէլանելի, անէնթակա, ձայնավորից հետո՝ յէ, օրինակ՝ ամենայէրջանիկ, կիսայէզրափակիչ։ Չպետք է կարծել, որ եթե բառն առանձին արտասանվում է յէ-ով, օրինակ՝ երկու (յէրկու), երգ (յէրգ), երկիր (յէրկիր), ապա այդ արտասանությունը պետք է պահել նաև բառամիջում, ինչպես՝ տասնըյէրկու, զուգյէրգ, ստորյէրկրյա։ Սա ճիշտ չէ: Ինչպես ասվեց, բաղաձայնից հետո ե-ն արտասանվում է է։ Ուստի պետք է արտասանվի՝ տասնէրկու, զուգէրգ, ստորէրկրյա և այլն։ Հարց է առաջանում. իսկ ինչպե՞ս արտասանել ե-ն, եթե պայմանական (ենթադրական) եղանակի կ- /կը/ և ժխտական չ- /չը/ մասնիկներից հետո է, որոնք նույնպես բաղաձայն հնչյուններ են։ Օրինակ՝ ասել կէրգե՞մ, թե՞ կյէրգեմ, կէզրափակի՞, թե՞ կյէզրափակի, կէրկրպագե՞ն, թե՞ կյէրկրպագեն, չէրազե՞նք, թե՞ չյէրազենք, չէնթարկվե՞լ, թե՞ չյէնթարկվել և այլն։ Օրինաչափությունն այն է, որ պայմանական եղանակի կ- և ժխտական չ- մասնիկներից հետո ե-ն արտասանվում է յէ, քանի որ այդտեղ կ-ից և չ-ից հետո ը է արտասանվում (փաստորեն ե-ն ձայնավորի է հաջորդում)։ Ուստի պիտի արտասանել կյէրգեմ, կյէզրափակի, կյէրիտասարդացնեն, կյէռապատկենք, կյէրդվենք, կյէրկնի, չյէրազել, չյէզրատել, չյէռացնել, չյէռակցել, չյէրթևեկել և այլն։ Իհարկե, կարող են լինել բացառություններ և զուգաձևություններ (կէփեմ/կյէփեմ, չէնթարկվել/չյէնթարկվել, չէրկնչել/չյէրկնչել): Հիմք ընդունելով ասվածը՝ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ 1. բաղադրյալ բառերում բաղաձայնից հետո ե-ն արտասանել է, 2. պայմանական եղանակի կ- և ժխտական չ- մասնիկներից հետո ե-ն արտասանել յէ։
ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ |

Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով
174Երեկ, 20:36
«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան
249Երեկ, 19:12
«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան
171Երեկ, 18:42
«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
21021.11.2026, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
17821.11.2026, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18618.11.2026, 14:24
