Լուսինե Քերոբյանի՝ «Բոցավառ հոգի» խորագիրը կրող ասեղնագործ նկարների ցուցահանդեսը ՆԱՄ-ում
![]() «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Լուսինե Քերոբյանի՝ «Բոցավառ հոգի» խորագիրը կրող ասեղնագործ նկարների ցուցահանդեսը: «Լուսինեն շնորհալի, մարդկային բարձր որակներով օժտված մարդ է, և այդ ամենն արտացոլված է նրա աշխատանքներում: Ցուցասրահում ներկայացված ասեղնագործ աշխատանքները հիմնականում համաշխարհային արվեստի գլուխգործոցների վերարտադրություններն են, որոնք նոր կյանք են ստացել: Այս աշխատանքներում, կարծես, երկու արվեստ միաձուլվել են՝ ստեղծելով նոր տեսակ»,- նշեց «Նարեկացի» արվեստի միության ցուցահանդեսների համակարգող Տաթևիկ Համբարձումյանը: Միջոցառման ընթացքում «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը Լուսինե Քերոբյանին հանձնեց Գրիգոր Նարեկացու «Տաղեր» գրքույկը՝ ընդգծելով մարդու կյանքում հոգևոր սնունդ ստանալու կարևորության և անհրաժեշտության մասին: Ցուցահանդեսի նպատակն է հաշմանդամություն ունեցող շնորհալի և տաղանդավոր անձանց ստեղծագործությունների ներկայացումը և տարածումը: Ցուցահանդեսը բաց է մինչև հունիսի 22-ը: ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
16201:36
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
14600:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
135Երեկ, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
144Երեկ, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
164Երեկ, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
53823.10.2026, 08:49







