Վիսենտե Դել Բոսկեն մարզչական սեմինար անցկացրեց Երևանում
![]() Իսպանացի տիտղոսակիր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն դասախոսեց հայկական լսարանի համար։ Արտոնագրված 180 մարզիչ լսեց աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի հաջողության գրավականի մասին, տվեց իր հարցերը և ստացավ սպառիչ պատասխաններ։ Ինչպիսի՞ արժեքներով կարելի է ստեղծել ֆուտբոլային թիմի հիմքը՝ անկախ գտնվելու վայրից, ազգային ու կրոնական բազմակիությունից։ Ինչպե՞ս կարելի է հաղթահարել ճգնաժամը հանդերձարանում, ինչու՞ է կարևորվում մրցակից ակումբներից ժամանած ֆուտբոլիստների մտերմությունը։ 68-ամյա մասնագետի կարծիքով՝ անհրաժեշտ է, որ մարզիչը կարողանա իր ֆուտբոլիստների հետ կիսվել սեփական գիտելիքներով, լսել, երբեմն միջամտել լռությամբ։ Դել Բոսկեն համեմատեց ակումբում և հավաքականում կատարած աշխատանքները, դիտարկեց հայրենիքից դուրս ունեցած փորձը։ Դել Բոսկեի հետ միասին դասախոսեցին նրա երկարամյա օգնական Անտոնիո Գրանդեն, ֆիզպատրաստության մասնագետ Խավիեր Մինյանոն, որը 2018-ից աշխատում է Հայաստանի ազգային հավաքականում։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
