Դիմորդներն այսօր քննություն են հանձնում մաթեմատիկայից
![]() Մեկնարկել է «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը: Հանրապետության 28 քննական կենտրոնում սպասվում է, որ քննություն կհանձնի 4428 շրջանավարտ-դիմորդ: Մայրաքաղաքի 9 կենտրոնում ունենալու ենք 1656 դիմորդ: Երևանի քննական կենտրոններն են՝ թիվ 11 հիմնական դպրոց /180 հոգի/,թիվ 14 հիմնական/180/, թիվ 170 ավագ/160/, թիվ 189ավագ/240/, թիվ 190 ավագ/196/, թիվ 146 ավագ/160/ և թ.թ.195, 29 և 62 ավագ դպրոցները՝ 180-ական շրջանավարտ-դիմորդով: Քննության ավարտից 1-1,5 ժամ հետո ճիշտ պատասխանները կհրապարակվեն ԳԹԿ-ի atc.am կայքում, իսկ քննական կենտրոններում ցուցակները կկախվեն քննության ավարտի 5-րդ օրը: Գնահատման և թեստավորման կենտրոնը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ միասնական քննությունը (քննությունները) դիմորդները կարող են հանձնել միայն մեկ անգամ։ Միասնական քննությունն ավարտական քննություն չէ, որը ԿԳ նախարարի 388֊Ն հրամանի համաձայն կարելի է վերահանձնել անբավարար գնահատականի դեպքում։ Միասնական քննությունները, համաձայն ՀՀ կառավարության 2012թ. թիվ 597֊Ն որոշման, վերահանձնելու մասին դրույթ նախատեսված չէ ո՛չ անբավարար, ո՛չ ցածր միավոր ստանալու դեպքում: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
