Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Մենք կմաքրենք ՇՊՀ-ն չարորակ ուռուցքներից, վեʹր ընկեք տեղներդ». Վարդան Սրտաշյան

1194
Երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ., 03:15
«Մենք կմաքրենք ՇՊՀ-ն չարորակ ուռուցքներից, վեʹր ընկեք տեղներդ». Վարդան Սրտաշյան

ՇՊՀ դասախոս Վարդան Սրտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեղափոխությունից օգտվում են տականքները․․․
Եկել է այս իրողությունը փոխելու ժամանակը։

ՇՊՀ թեմայի շուրջ իմ գրառումից հետո տեղեկություն ստացա, որ բուհի չարորակ ուռուցքի երկու բջիջներ, աղավաղելով խոսքերիս իմաստը, հեռակա կարգով արձագանքել են իմ ուղերձին՝ իջնելով անձնական վիրավորանքների մակարդակի՝ լկտիաբար ստեր տարածելով։ Սովորաբար անձնական մակարդակի հարցերը սովոր չեմ ֆեյսբուքով բարձրաձայնել, սակայն քանի որ գործ ունեմ երկու եզակի երևույթների՝ պատվերով հոդված գրողի համբավ ունեցող և հանրապետական արմատներով «հեղափոխականների» հետ, ստիպված եմ արտահայտվել հրապարակայնորեն (նմաններն ուրախ կլինեին անձնական զրույցի ընթացքում դիմացինին բռնության դրդելով՝ վազել ոստիկանություն)։
Նմանների հետ աննուղակիորեն առնչվելուց հետո եմ նաև հասկանում, թե ինչպես 37-ի ստալինյան տեռորի տարիներին ժողովրդի մեջ ձևավորվեցին «գործ տվող» ու կլյավուզնիկ հասկացությունները։ Մարդկանց մեջ կա երկկենցաղ ու սողուն մի տեսակ, որը հարմարվում է ցանկացած միջավայրի ու իրադրության։ Նմանները հետույքամտության, ստի, խաբեության, երկերեսանիության, դավերի, դոշ ծեծելու, զոռբայության ու նմանատիպ այլ հատկանիշների հաշվին դառնում են հասարակության «առաջամարտիկներ» ու «արդարության համար պայքարողներ»։ Նման ստուկաչների թեթև ձեռամբ ժամանակին սիբիր ու գնդակահարության ուղարկվեցին տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ։ Ի ուրախություն բոլորիս, հեղափոխությունից հետո Հայաստանում տոտալիտար ռեժիմ չի հաստատվել, այլապես մեզանից շատերը կախաղան բարձրացած կլինեին։ Ու այժմ նմանների միակ զենքը լրատվությամբ սուտ տեղեկություններ տարածելով ու հեղափոխական երևալով, սեփական շահերն առաջ տանելն է։ Ու սա անում են այն մարդիկ, ովքեր ժամանակին եղել են կարկառուն հանրապետականներ․ վստահաբար կարող ենք ասել, որ նրանց հետևից գնացող փոքրաթիվ ուսանողները տեղյակ չեն այս հանգամանքից։ Ուսանողներն իրավամբ ըմբոստ են ու ազատատենչ, սակայն եթե նրանք տեղյակ են վերջին տարիներին երկրում տիրող խայտառակ վիճակից ու այդ վիճակի հիմնական պատասխանատու հանրապետականներից, պետք է քաջ գիտակցեն, որ այդ կուսակցության ներկայացուցիչը երբևէ չէր կարող արդարության հեղափոխական մարտիկ լինել։ Ավելին, վերջիններս փորձում են ինձ ու իմ մերձավորներին մեղադրել հանրապետականների հետ կապ ունենալու և ՝ ընտրություններին փող բաժանելու մեջ (այդ մեղադրանքները անանուն են՝ քանի որ քաջ գիտակցում են զրպարտության հոդվածով օրենքի առաջ կանգնելու վտանգը)։ Վստահ եմ՝ սրանով նրանք վերջնականապես բոլորին ապացուցեցին, որ սուտը նրանց էության բաղկացուցիչ մասն է։ Այս ողջ պատմության մեջ ամենազվարճալին հենց դա էր․ ինձ ու իմ մերձավորներին ճանաչողները լավ գիտեն, թե ուր էինք հեղափոխության օրերին ու դրանից առաջ։ ԵՐԲ ՆՈՒՅՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒՑ ԳԻՇԵՐՈՒՄ ԷԻՆՔ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ, ԾԵԾ ԷԻՆՔ ՈՒՏՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԹԵԹև ՁԵՌԱՄԲ, ԵՐԲ ՏԱՐՎՈՒՄ ԷԻՆՔ ՔԱՂՄԱՍ, ԵՐԲ ԿՌԻՎ ԷԻՆ ՏԱԼԻՍ ՈՍՏԻԿԱՆԻ ՀԵՏ ԱԽՊԵՐԱՑԱԾ ԹԱՂԱՅԻՆ ԽՈՒԺԱՆԻ ԴԵՄ, ՄԵՐ ԲՈՒՀԻ ՉԱՐՈՐԱԿ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԸ ԴԵՌ ՀԵՂԱՓՈԽՎԱԾ ՉԷԻՆ։ Դրանք չեն էլ պատկերացնում, թե ինչ սթրեսի մեջ էին հայտնվում մեր մերձավորները, երբ ոստիկաններն ու КГБ-իշնիկները դուրս էին գալիս նրանց վրա ու հորդորում հեռու պահել մեզ փողոցային պայքարից։
Սույն թեման ծավալվեց զուտ այն պատճառով, որ չարորակ բջիջները, լինելով «հանճարեղ գիտնականներ», չհասկացան՝ դասախոսի ինստիտուտը քանդելու իմ արտահայտության իմաստն ու խոսակցությունը տեղափոխեցին անձնական հարթություն։ Հետևաբար տեղի է հիշել հետևյալ արտահայտությունը։ Խելացի ուղեղները քննարկում են գաղափարներ, միջին ուղեղները՝ իրադարձություններ, փոքր ուղեղները՝ մարդկանց։
Մենք կմաքրենք ՇՊՀ-ն չարորակ ուռուցքներից՝ վեր ընկեք տեղներդ, հերիք էղավ ՇՊՀ անունի հետ խաղաք»։