Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Լեզվի կոմիտեն` սխալ հարցադրումների մասին

307
Հինգշաբթի, 13 հունիսի, 2019 թ., 22:25
Լեզվի կոմիտեն` սխալ հարցադրումների մասին

ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի ֆեյսբուքյան էջում գրված է. «ԱՆՈՒՆԴ Ի՞ՆՉ Է.

-Անունդ ինչպե՞ս է,- ասում են սուտ բարեկիրթները, կոնֆետային հայերենի սիրահարները, նախկին (ու ներկա) ռուսախոսներն ու կիսառուսախոսները, օրվա մեծ մասը վայրիվերո խոսող, հետո հանկարծ «գրական հայերենին» անցնող մարդիկ:
- Անունդ ո՞նց է,- ասում են ավելի անկաշկանդները, իբր ժողովրդական ձևն են ընտրում:
Երեխաներն այս հարցերին հանճարեղ են պատասխանում՝ լավ: Բա: Շախ և մա՛տ: Բնական և ճիշտ հայերենով հարցը հնչում է այսպես.
- ԱՆՈՒՆԴ Ի՞ՆՉ Է:
Վիլյամ Սարոյանը կպատասխանի՝ «Իմ անունն Արամ է», «Իմ անունը Արամ է»: (Դավիթ Գյուրջինյանի «Հանուն մեր նյարդերի» գրքից)»: