Մեկնարկել է Օտար լեզվի միասնական քննությունը
![]() Գնահատման և թեստավորման կենտրոնը հայտնում է, որ այսօր՝ հունիսի 14-ին մեկնարկել է «Օտար լեզու» առարկայի միասնական քննությունը: Հանրապետության 30 քննակենտրոնում անգլերեն հանձնելու է 4524 շրջանավարտ-դիմորդ: 123 հոգի գերմաներեն է հանձնելու 11 քննական կենտրոնում, իսկ 85-ը՝ ֆրանսերեն 9 քննական կենտրոնում: Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոնում էլ 2 շրջանավարտ-դիմորդ պարսկերեն է հանձնելու: Մայրաքաղաքում զբաղված են լինելու բոլոր քննական կենտրոնները՝ թիվ 11 հիմնական դպրոցում 120 հոգի անգլերեն, 17-ը՝ գերմաներեն և 39-ը ֆրանսերեն են հանձնելու, մնացած քննական կենտրոններում միայն անգլերենի քննություն է: Թիվ 118 ավագ, թիվ 14 հիմնական, թիվ 170 ավագ և թիվ 29 ավագ դպրոցներում 180-ական շրջանավարտ -դիմորդ է, թիվ 189 ավագ դպրոցում 240 հոգին են, թիվ 195 ավագում՝ 198, թիվ 190, 46 և 62 ավագ դպրոցներըու 200-ական շրջանավարտ-դիմորդ է: Արդյունքները փակցվելու են հունիսի 19-ին, իսկ մինչ այդ քննության ավարտից 1-1,5 ժամ հետո թեստերի ճիշտ պատասխանները կհրապարակվեն ԳԹԿ-ի atc.am կայքում, և պատասխանի ձևաթղթի քսերոպատճենն ն իր հետ քննասրահից տարած դիմորդը կարող է ինքն էլ հաշվել իր միավորներն ու իմանալ գնահատականը: |

Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով
174Երեկ, 20:36
«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան
249Երեկ, 19:12
«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան
171Երեկ, 18:42
«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
21021.11.2026, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
17821.11.2026, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18618.11.2026, 14:24
