Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Altibox Norway Chess»․ Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վաշյե Լագրավի հետ

312
Շաբաթ, 08 հունիսի, 2019 թ., 23:25
«Altibox Norway Chess»․ Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վաշյե Լագրավի հետ

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է «Altibox Norway Chess» գերմրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է Լևոն Արոնյանը։ Մրցաշարի չորրորդ տուրում Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե Լագրավի հետ։

Նախ շախմատիստների դասական պարտիան ոչ-ոքի ավարտեց 37-րդ քայլին, ապա արմագեդոնում՝ 42-րդ քայլին։