Լիխտենշտեյնի ֆուտբոլի ասոցիացիան ներողություն է խնդրել ՀՖՖ-ից
260
Ուրբաթ, 07 հունիսի, 2019 թ., 15:20
![]() Հունիսի 8-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Լիխտենշտեյն հանդիպմանն ընդառաջ Լիխտենշտեյնի ֆուտբոլի ասոցիացիայի պատրաստած հոդվածում որպես մրցակից Հայաստանի հավաքականի փոխարեն նշվել է Ադրբեջանի հավաքականը։ Ավելի ուշ հոդվածը խմբագրվել է և սխալմունքն ուղղվել։ Այսօր ֆեդերացիայի մամուլի քարտուղարը ներողություն է խնդրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։ «Ներողություն եմ խնդրում այդ թյուրիմացության համար: Մեր մինչև 21 տարեկանների հավաքականը երեկ խաղում էր Ադրբեջանի հավաքականի հետ ու վերջին շաբաթվա ընթացքում մենք անընդհատ մեր երիտասարդական հավաքականի մասին էինք գրում և խոսում: Հենց դրա պատճառով էլ նման շփոթմունք եղավ: Ամեն դեպքում, ևս մեկ անգամ ներողություն եմ խնդրում թյուրիմացության համար»։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
