Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Դիդյե Շնորկը Խաչատրյանի մրցույթն անվանել է մեծագույն ձեռքբերում
![]() Հունիսի 6-ին մեկնարկեց Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը՝ կատարելով Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Համերգային ծրագրում հնչեց նաև Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Գեորգս Պելեցիսի դաշնամուրային տրիոյի և նվագախմբի համար գրված Բագատելը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Խաչատրյանի անվան եռյակի կատարմամբ։ Այս ստեղծագործությունը հնչում էր առաջին անգամ։ Հեղինակը՝ Գեորգս Պելեցիսը, Արամ Խաչատրյանի աշակերտն է, և նա իր վերոնշյալ ստեղծագործությունը գրել է հատուկ այս իրադարձության համար՝ նվիրելով այն Խաչատրյանի տրիոյին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։ Մրցույթի բացման հանդիսավոր արարողության ընթացքում ելույթ ունեցավ խաչատրյանական մրցույթի ժյուրիի նախագահ Վահագն Պապյանը՝ ողջունելով և բարի երթ մաղթելով մրցույթի բոլոր մասնակիցներին։ «15 տարի Երևանում նման միջազգային մրցանակաբաշխություն իրականացնելը մեծ ձեռքբերում է։ Ոչ բոլոր մրցանակաբաշխություններն են նման պատմություն կերտում։ Խաչատրյանի մրցույթը տարեցտարի զարգանում է, ամրապնդում իր հեղինակությունը»,- ասաց Վահագն Պապյանը։ Երաժշտական այս իրադարձությանն իր ողջույնի խոսքն էր հղել Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Դիդյե Շնորկը՝ անվանելով Խաչատրյանի մրցույթը մեծագույն ձեռքբերում։ Մրցույթին իր բարեմաղթանքն է ուղղել նաև Արամ Խաչատրյանի որդին՝ արվեստագետ Կարեն Խաչատրյանը։ «Հոբելյանական մրցույթն այս տարի բացահայտելու է տաղանդավոր դաշնակահարների։ |

Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
16201:36
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
14600:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
135Երեկ, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
144Երեկ, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
164Երեկ, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
53823.10.2026, 08:49


