Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Հայաստանի հավաքականն ամբողջական կազմով մարզում է անցկացրել

278
Չորեքշաբթի, 05 հունիսի, 2019 թ., 21:40
Հայաստանի հավաքականն ամբողջական կազմով մարզում է անցկացրել

Հունիսի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի խմբի երրորդ և չորրորդ տուրերի հանդիպումները՝ նախ Երևանում մրցելով Լիխտենշտեյնի հավաքականի հետ, ապա հյուրընկալվելով Հունաստանի հավաքականին: Պատրաստվելով առաջիկա հանդիպումներին՝ Հայաստանի ազգային հավաքականն անցկացնում է ամենօրյա մարզումներ: Հունիսի 4-ին մեր ընտրանու կազմում մարզվում էր 24 ֆուտբոլիստ: Բացակայում էր միայն Տիգրան Բարսեղյանը, ով բաց թողեց նաև հունիսի 5-ի առավոտյան մարզումը: Երեկոյան՝ հիմնական մարզմանը, մեր ընտրանին արդեն մարզվում էր ամբողջական կազմով՝ փորձարկելով տակտիկական տարբեր սխեմաներ և կատարելով խաղային բազմազան վարժություններ:

Հայաստանի հավաքականն ամբողջական կազմով մարզում է անցկացրել