Արթուր Գևորգյանը գրառում է կատարել
![]() Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Տեսնում եք ինչ լավ է։ Օլիմպիական կոմիտեի նախագահը բռնցքամարտի ֆեդերացիայի հետ իրավական հարթությունում պայքարելուց այնքան անզոր գտնվեց, որ դիմել է աննախադեպ քայլի և որոշել է անձամբ հրավիրել իր մոտ մեր ուժեղագույն բռնցքամարտիկին և ամսական գումար առաջարկել 1.000 000 դրամ, իսկ մյուս լավագույններին՝ 200.000-ական։ Շատ գովելի քայլ է իր կողմից, և ես անձամբ հորդորել եմ չհրաժարվել և ընդունել առաջարկը։ Այս քայլն ազնիվ կլիներ, եթե պարոն խոշոր սեփականատերը, լինելով օլիմպիական կոմիտեի նախագահ, անցյալում էլ նման քայլ ձեռնարկած լիներ, երբ այս տղաներն աշխարհի, Եվրոպայի առաջնությունների հաղթողներ և մրցանակակիրներ չէին։ Ազնվությամբ ողջունում եմ այս քայլը, սա այն է, թե ինչով պետք է զբաղվեն խոշոր սեփականատերերը և ոչ ավել։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
