Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

9-րդ դասարանի աշակերտները կարող են բողոքարկել քննության գնահատականներն այսօր և վաղը

525
Կիրակի, 02 հունիսի, 2019 թ., 13:40
9-րդ դասարանի աշակերտները կարող են բողոքարկել քննության գնահատականներն այսօր և վաղը

9-րդ դասարանի կենտրոնացված ավարտական քննության գնահատականները և ձևաթղթերը (սքանավորված տարբերակները) այսօր արդեն ուղարկվել են այն դպրոցներ, որտեղ սովորում են աշակերտները. այս մասին հայտնում են Գնահատման թեստավորման կենտրոնից: Նշվում է նաև, որ գնահատականները և ձևաթղթերի պատճեններն աշակերտները կարող են ստանալ դպրոցից։ Գնահատականների բողոքարկում աշակերտները կարող են անել այսօր՝ հունիսի 2-ին կամ վաղը՝ հունիսի 3֊ին՝ իրենց ուսումնառության դպրոցներում բողոքարկման դիմում գրելով։