«Արայիկ Հարությունյանի այս բարեկամուհին մարդկանց հետապնդում է». Վ. Ավագյան
![]() «Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես գիտեք, օրեր առաջ անդրադարձել էր Արցախի մարզի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ռեկտորին, ով հերթկան անգամ համալսարան էր հրավիրել ռուսական կայսերականության գործակալներ Կոլերովին ու Տարասովին և նրանց առաջ պնդում էր, որ «Արցախը Հայաստանից ավելի ժողովրդավար է և որ Արցախը Հայաստանին չպետք է միանա»։ Այդ գրառման տակ տիկին ռեկտորը արձագանքել էր, վիրավորելով ինձ, պնդելով, որ իր խոսքը կոնտեքստից կտրված է, և որ տեսանյութը նկարողը լուրջ խնդիրներ կունենա։ Ես պահանջեցի ներկայացնել ամբողջական տեսանյութ, որը, վստահաբար, կա, և մենք կգնահատենք նրա խոսքերի ճշմարտացիությունը, սակայն տիկինը չարձագանքեց։ Այս օրերին ինձ հասնում են մտահոգիչ լուրեր, որ տիկին ռեկտորը սկսել է իր սպառնալիքները իրականություն դարձնել և հալածում է համալսարանի աշխատողներին, տեսանյութը նկարած և տեղադրած երիտասարդին և իր կնոջը, ովքեր հանդիսանում են այդ համալսարանի հարգված դասախոսներ։ Արցախյան օլիգարխ և բազմաթիվ քրեական դրվագներով աչքի ընկած (երեկ օրինակ կրակել են Երևան Սևան մայրուղու հատվածում) Արայիկ Հարությունյանի այս բարեկամուհին, ըստ էության, մարդկանց հետապնդում է իր՝ հանրային ասած խոսքը համացանց տեղադրելու, ինչպես նաև Արայիկ Հարությունյանի քրեական գործունեության վերաբերյալ arcakh24 էջում երիտասարդ դասախոսի հրապարակումների համար։ Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու տեղի ունեցող իրադարձությունները և ըստ այդմ արձագանքելու ենք իրավիճակին։ Կարծում եմ՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ուսումնական հաստատությունների նման քաղաքական հետագիծը հիմք է նման համասարանները ապամոնտաժելու և կրկին բաղնիքի վերածելու համար»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
