Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Գեղամ Գևորգյանը՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

572
Հինգշաբթի, 30 մայիսի, 2019 թ., 16:30
Գեղամ Գևորգյանը՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհուրդն ընտրեց Գեղամ Գևորգյանին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:

Նշենք, որ ներկայացված էին ռեկտորի երեք թեկնածուներ՝ Գեղամ Գևորգյանը՝ ԵՊՀ ռեկտորի տեղակալը, Վահե Հովհաննիսյանը՝ ԵՊՀ-ի Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչը, և Վահրամ Դումանյանը՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանը:

Նշենք, որ ԵՊՀ նախկին պրոռեկտոր Գևորգյանին ամիսներ առաջ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը ազատել էր աշխատանքից։