Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ.

«ԵՊՀ ռեկտորի հավանական թեկնածուներից մեկը Մարուքյանի ընկերն է». «Իմ քայլի» պատգամավոր

89
Հինգշաբթի, 30 մայիսի, 2019 թ., 14:55
«ԵՊՀ ռեկտորի հավանական թեկնածուներից մեկը Մարուքյանի ընկերն է». «Իմ քայլի» պատգամավոր

«ԵՊՀ-ում այսօր տեղի է ունենալու ռեկտորրի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություն, և այս առումով մամուլը հեղեղված է տարբեր ստահոդ տեղեկություններով: Բայց որ այդ տեղեկությունները տարածում է մեր ընդդիմադիր գործընկեր Էդմոն Մարուքյանը, ինձ համար և՛ զարմանալի է, և՛ ոչ, քանի որ հավանական թեկնածուներից մեկի հետ, որքան գիտեմ, ընկերական հարաբերություններ ունի»,- ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում էր կատարել՝ կցելով տեսանյութը. «Այս հայտնի տեսանյութի սպիտակ մազերով մարդուն մեր իշխանությունները ցանկանում են այսօր ԵՊՀ ռեկտորի ԺՊ ընտրել տան, որը կարծում եմ՝ այնքան էլ չի համապատասխանում հեղափոխության արժեքների հետ... և եթե ԵՊՀ ղեկավար մարմինը վատն էր, ապա այս մարդը ղեկավար մարմնի անդամ էր, ռեկտորի տեղակալն է եղել ու հիմա դարձել է լավը, այսինքն՝ հեղափոխական, ինչպես, օրինակ, Վանաձորի քաղաքապետն է դարձել լավը, այն է՝ հեղափոխական...»:

Հովհաննիսյանը խորհուրդ տվեց զերծ մնալ բուհերի հետ կապված քաղաքական ենթատեքստով գրառումներից. «Եթե գիտի պարոն Մարուքյանը՝ ով է ընտրվելու, թող միանգամից ասի՝ խորհրդի նիստ չանենք»:

Այսօր՝ ժամը 15:00-ին ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհուրդը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրելու: