«Նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը նույնիսկ ստում է». Դավիթ Պետրոսյան
![]() «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չգիտեմ, թե ով է նայել ԵՊՀ Գիտխորհրդի այս նիստը, բայց սա աբսուրդ է։ Նիստը տեղի է ունեցել ամսի 23-ին, և այս նիստի վերջում է Սիմոնյան Արամը հայտնում հրաժարականի իր որոշման մասին։ Տարիներ շարունակ ԵՊՀ ռեկտորը քամահրանքով էր վերաբերվում մեր բողոքներին, առաջարկներին, բայց այժմ որոշել է կտրուկ լուրջ կառուցվածքային փոփոխություններ անել համալսարանում։ Ասեմ, որ այսպես կոչված բարեփոխումների համար ռեկտորի կողմից ստեղծվել էր հանձնաժողով։ Նիստը շատ լավ ցույց է տալիս, թե ինչպես են համալսարանում կայացվում որոշումներ։ Գիտխորհրդի անդամներին ուղղակի ասվում է, որ իրենք պետք է հասատատեն կառուցվածքային-հաստիքային փոփոխությունները, նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը նույնիսկ ստում է կապված իր և Գիտխորհրդի լիազորությունների հետ՝ խախտելով ԵՊՀ Կանոնադրությունը, իսկ երբ նրան հակադարձում են ուղղակի այդ մարդկանց բերանը փակում է անշնորհք ձևով, ովքեր էլ ստիպված լքում են նիստերի դահլիճը։ Փաստացի մարդկանց ստիպում են քվեարկել մի բանի մասին, որոնցից իրենք տեղյակ չեն ու այս շտապողականությունը մեղմ ասած կասկածելի է։ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
