Անի Սամսոնյանն առաջարկով դիմել է ԿԳ նախարարին
![]() ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջարկով դիմել էի Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի Երևանի ավագանու անդամները կարողանան մասնակցել դպրոցի տնօրենի ընտրության մրցույթներին: Առաջարկը ծագել է այն բանից հետո, երբ դպրոցի տնօրենի հավակնորդները, չվստահելով Կառավարման խորհրդի անաչառությանը, դիմեցին ավագանու անդամներին, որպեսզի ներկա լինեն ընտրությանը և հետևեն պրոցեսին: ԿԳ նախարարը պատասխանել է, որ առաջարկը կքննարկվի նախարարության կողմից ներկայումս շրջանառվող նախագծերի փաթեթի շրջանակներում: Հույս ունեմ, որ այն կընդունվի՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ ներկայիս նախարարը, որպես ավագանու նախկին անդամ և համապատասխան ոլորտի հանձնաժողովի երբեմնի նախագահ, կարևորում է վերահսկողության մեխանիզմների ներդրումը»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
