«Վարձը չվճարելու պատճառով ուսանողին չեն թողել պաշտպանել թեզը». Գեղամ Ասատրյան
Պատմաբան, սփյուռքագետ Գեղամ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մի տեղ (կարևոր չէ՝ որտեղ, զուտ ԵՊՀ) մագիստրոսական թեզերի պաշտպանություն էի լսում: Հերթական ուսանողի անունը կարդալուց հետո պարզվեց, որ ուսանողին վարձը չվճարելու պատճառով չեն թողել պաշտպանել թեզը: Ու գիտեք՝ խնդիրը որն է: Մենք հանդուրժում ենք, որ վեց տարի համալսարանում սովորած ուսանողը ժամ ու կես չի կարողանում ասել իր հետազոտության եզրակացությունները, բայց վարձը չտալու պատճառով չենք թողնում քննության: Մենք հանդուրժում ենք այն աշխատանքները, որոնք 101% համոզված ենք՝ kursayin.am-ի գրածն են, բայց չենք հանդուրժում գումար չվճարած ուսանողին: Մենք հանդուրժում ենք այն ուսանողների դեմքերը, որոնց առավելագույն բառապաշարը «մաշինա, հորս արև, հոպար մաշնես կլնի ստայանկա թողեմ»-ներն են, բայց գրել տված աշխատանքում այդ նույն ուսանողը «օգտագործել է» քավ լիցի, այդուհանդերձ, ինչևէ և նմանատիպ բառեր: Ի վերջո, մենք մեզ անմեղսունակի տեղ դրած հանդուրժում ենք 60 էջ տարբեր գրքերից copy past արած աշխատանքները, բայց 30 էջ ինքնուրույն գրած աշխատանքները որակում ենք պահանջներին չհամապատասխանող, որովհետև քիչ է էջերի քանակը: Ու ամենաողբերգականն այն է, որ մինչև ես գրում եմ սա, մի ինչ-որ հեռավոր կետում մի ուսանող կամ դասախոս կամ ադմինիստրատիվ աշխատող կամ, կամ... կնեղանա՝ մտածելով՝ հը, Գեղամը հաստատ մեզ նկատի ուներ: Չէ, ընկերներ, խնդիրը համակարգային է, համակարգի մասին էր գրածս...»: |
Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
11023.04.2024, 12:48Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
13219.04.2024, 09:30««Բրյուսովի անվան պետական համալսարան» անվանումը ժամանակավրեպ է»․ Դ․ Գյուրջինյան
15018.04.2024, 12:06«Ճիշտ չի լինի, որ դասապրոցեսն ավարտվելուց հետո նորակառույց դպրոցների շենքերը կողպվեն»․ Նիկոլ Փաշինյան
32018.04.2024, 11:54Դիտարկվել են դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները (լուսանկար)
211112.04.2024, 18:48Հաստատվել են բուհերի 2024/2025 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
211512.04.2024, 17:48