«Եթե դուք ինձ չեք ուզում՝ չեմ մնա, բայց դա պարտավոր եմ քննարկել նախարարի հետ». թատերականի ռեկտոր
![]() Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ուսանողները շարունակում են փակ պահել բոլոր մուտքերը: Ընտրված ռեկտոր Լիլիթ Արզումանյանն ասաց, որ ինքնաբացարկ տալու իրավունք չունի այս պահին: «Ես նախարարի մարդը չեմ, չկա նման բան: Ես երեկ եղել եմ նրա մոտ, երդվում եմ՝ ինձ վրա շատ ծանր է նստում այս ամենը: Նախարարն ասում է, որ Ձեզ ենք նշանակել, որովհետև հաշվի ենք առել բոլոր չափանիշները: Կա օրենք. այն երկու թեկնածուները դուրս են մնացել, որովհետև չեն համապատասխանում չափանիշներին: Ես ինքս շատ կասկածում էի այդ ընտրությունների վրա, որովհետև մտածում էի, որ կփոխեն ընթացքը և ես չեմ ընտրվի»,- ասաց նորանշանակ ռեկտորը՝ շարունակելով: «Ես ընտրվել եմ օրենքի տառին համապատասխան, ձեզ ոչինչ չունեմ ասելու, ես միայն կարող եմ խոստանալ և առաջարկել ամենաջերմ, ամենաընկերական, կառուցողական հարաբերություններ»: Ուսանողները, սակայն մնացին անդրդվելի՝ պնդելով, որ նա կարող է ինքնաբացարկ հայտնել, որովհետև պաշտոնապես ռեկտորի կարգավիճակում է: «Դուք կարող եք հրաժարվել և անցկացնել նոր ընտրություններ: Նախարարի հետ համաձայնեցրեք ձեր ծրագրերը և մեր ներկայությամբ քննարկեք դրանք: Կարևոր չի, թե ինչ է կառավարությունը ուզում, կարևորը թե ինչ է ուզում հասարակությունը»,- ասացին նրանք: Լիլիթ Արզումանյանը պատասխանեց, որ նման հարցադրումը շատ վիրավորակն է և սխալ: «Ես չեմ ուզում դա լինի ճնշում գործադրելու պայմանով: Ես այդ հարցը պարտավոր եմ քննարկել նախարարի հետ: Եթե դուք ինձ չեք ուզում տեսնել, չեմ մնա, ես չեմ կարող աշխատել մի տեղ, որտեղ ինձ չեն սիրում»,- ասաց ռեկտորը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
