Լեզվի կոմիտեն`«կրկնվել» բայով կազմված արտահայտությունների մասին
429
Երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ., 17:45
![]() ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի ֆեյսբուքյան էջում գրված է. «Նման կրկնություն հարկավոր չէ. «Որպեսզի չկրկնվեմ...», «Չկրկնվելու համար...», «Կրկնված կլինեմ, եթե ասեմ...». ԿՐԿՆՎԵԼ բայով կազմված այս և նման արտահայտություններով լի է մեր եթերային խոսքը: Օտար լեզվից պատճենված նման կառույցներն օրեցօր նոր «տարածքներ» են գրավում: Անգամ կարելի է հանդիպել գրավոր խոսքում: Եվ որպեսզի այս սխալն այլևս չկրկնվի, մեկ անգամ և ընդմիշտ հիշեք. ոչ թե՝ «Որպեսզի չկրկնվեմ...», այլ՝ «Որպեսզի ՉԿՐԿՆԵՄ...», ոչ թե՝ «Չկրկնվելու համար...», այլ «ՉԿՐԿՆԵԼՈՒ համար», ոչ թե՝ «Կրկնված կլինեմ, եթե ասեմ...», այլ՝ «Միտքս ԿԿՐԿՆԵՄ, եթե ասեմ...» և այլն: Մի՛ կրկնՎեք, այլ ԿՐԿՆԵ՛Ք»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
