«Դպրոցում ֆիկտիվ գնահատակններ են դրվում». Անահիտ Բախշյան
![]() Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը, անդրադառնալով Հայոց լեզվի 9-րդ դասարանի քննության կենտրոնացված լինելուն, «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է . «Գիտելիքների թեստավորման կենտրոնն ամեն տարի հոկտեմբերին արտաքին գնահատում է անում դպրոցներում՝ 10-րդ դասարաններում: Այսինքն՝ այն երեխաները, որոնք հունիսին ավարտում են, 95 տոկոս և ավելի բարձր գնահատական են ստանում, հոկտեմբերին գալիս են, ԳԹԿ-ի տվյալներով՝ 25 տոկոսը կտրվում է մայրենիից, 35 տոկոսը՝ մաթեմատիկայից: Այսինքն՝ դպրոցում ֆիկտիվ գնահատակններ են դրվում»: Կրթության փորձագետը այն համոզմանն է, որ դա արդար չէ, և սա հաշվի առնելով՝ պետք է հզորացվեն ՀՀ բոլոր դպրոցները: «Այս քայլերն արվում են նրա համար, որպեսզի բոլոր դպրոցների նկատմամբ վստահություն ունենա հասարակությունը»,- ասել է նա: Անահիտ Բախշյանի խոսքով՝ լուրջ խնդիր է նաև դպրոցների լիցենզավորման տեղի հարցը. «Դպրոցները, որպեսզի լիցենզիա ստանան, լիցենզավորող կազմակերպությունը պահանջում է որոշակի տեղեկանքներ իրենց ֆիզիկական վիճակի մասին՝ դասասենյակ, տարածք և այլն: Եվ այսօր ես շատ դպրոցների լիցենզիաներով սահմանված թվերն եմ նայել ու չեմ հավատում դրանց»,- ընգծել է փորձագետը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
