Արայիկ Հարությունյանի ուղերձը ԵՊՀ-ի 100-ամյակի կապակցությամբ
![]() Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Երևանի պետական համալսարանի 100-ամյակի կապակցությամբ: «Սիրելի՛ համալսարանականներ, Երևանի պետական համալսարանը մշտապես եղել է քաղաքացի, գիտնական և մասնագետ կերտող կառույց, շատ համալսարանականների հաջողության ճանապարհի մեկնարկային կետը։ Մայր բուհն այսօր մեծ փոփոխությունների իրականացման շեմին է, և մենք միասնական ջանքերով պետք է ապահովենք այդ բարեփոխումների իրականացումը՝ վերադարձնելով համալսարանի բարի համբավն ու հեղինակությունը և վերահաստատելով համալսարանական լինելու բարձր կոչումը։ Հոբելյանական տարին նշանավորվելու է բազմաբնույթ տոնական միջոցառումներով, որոնք կանցկացվեն Կառավարության հովանու ներքո։ Շնորհավորում եմ գործընկերներիս՝ Երևանի պետական համալսարանի դասախոսներին, գիտաշխատողներին, ուսանողներին և բոլոր տարիների շրջանավարտներին՝ մաղթելով հաջողություններ մասնագիտական գործունեության ընթացքում։ Առիթից օգտվելով շնորհավորում եմ նաև բոլոր ուսանողներին և երիտասարդներին, քանի որ տարիներ առաջ այս օրը սկսեց նշվել նաև որպես Ուսանողների և երիտասարդների օր»։ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
