«Արդյո՞ք թափանցիկ է «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը»». Ռուբեն Գրձելյան
![]() «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս հաղորդագրությամբ ուզում եմ լրատվամիջոցների ուշադրությունը գրավել մի անհասկանալի ձևով գործող համակարգի վրա: Դա «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգն» է (https://emis.am/schools/index.php/auth): Բանը նրանում է, որ այս տարի ներդրվել է մի էլեկտրոնային համակարգ, որի միջոցով են երեխաները հաշվառվելու դպրոցներում և գնալու առաջին դասարան: Մայիսի 15-ի առավոտյան հեռախոսիս ստացա հաղորդագրություն, որ արդեն կարող եմ գրանցել երեխային: Քանի որ ապրում եմ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան N20 (նախկին Ձերժինսկի) դպրոցի անմիջական հարևանությամբ և երկու մեծ երեխաներս հաճախում են այդ դպրոցը, ապա բնական է, որ երրորդին էլ պետք է ուղարկենք այդ դպրոց: Մայիսի 16 առավոտյան, այսինքն գրանցումի բացումից մեկ օր հետո, երբ հավաքեցի օնլայն դիմումի համար անհրաժեշտ տվյալները, համակարգը տեղեկացրեց, որ նշված կրթահամալիրում 100 տեղից բոլորն արդեն զբաղված են: Ընդ որում՝ 2018-ի ընդունելությունը 100 երեխայի չի հասնում: Այսինքն՝ ռեալ պահանջարկն այդ դպրոցի համար չի հասնում 100 առաջին դասարանցի: Եթե ենթադրենք, որ պահանջարկը 100 է, ապա ո՞նց կարող է ստացվել, որ 100% հայտերը ներկայացվեցին հենց 1 օրվա ընթացքում: Դիմումիս ի պատասխան «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ից հայտնեցին, որ՝ «Հարգելի Ռուբեն, ցավում եմ, որ տեղ չկա արդեն։ Բայց համակարգը գործարկվել է մայիսի 15-ի առավոտյան և այոʹ, շատ շուտ տեղերն սպառվել են։ Ասեմ, որ այս պահին 9519 երեխա արդեն գրանցել են։ Այս տարի առաջին դասարան գնացողների թիվը մոտ 13500 է կանխատեսվել։ Խնդրում եմ՝ ԶԼՄ ներկայացուցիչներին երկու հարց հղել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը՝ 1. Արդյո՞ք թափանցիկ է «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը», և նախարարությունը բացառում է, որ համակարգի միջոցով չեն կատարվում մեքենայություններ, երբ կենտրոնի որոշ դպրոցներոմ տեղերը պահուստավորվում են հետագայում «վաճառելու» նպատակով: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
